Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

2 րոպեի ընթերցում

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ազ-Զայիդին հուլիսի 29-ին Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրաքի լրատվական գործակալությունը (INA)։

Մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ «նիստը հրավիրվել է անվտանգության իրավիճակի և այսօր առավոտյան երկրի վրա իրականացված ավիահարվածների ֆոնին»։

Նաև նշվում է, որ նիստից հետո մանրամասներ կհրապարակվեն իրադարձությունների ընթացքի և կայացված որոշումների վերաբերյալ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրաքի կառավարության աղբյուրը հայտնել է, որ վարչապետի՝ Սաուդյան Արաբիա կատարելիք այցը հետաձգվել է։ Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում էր մի քանի ոլորտում փոխըմբռնման հուշագրերի ստորագրում, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության համակարգման և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկումներ։

Իրաքյան իշխանությունները դատապարտել են երկրի ինքնիշխանության դեմ հարձակումը և անվտանգության ուժերի թիրախավորումը։

Ավելի վաղ Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։

Իրան

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը մինչ այդ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

Իրան

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածներ են հասցրել Իրաքում գործող խմբավորման` ի պատասխան հարձակումների

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները