Իրան

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրաքցի զինյալ

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժեր» (Popular Mobilization Forces) խմբավորումը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից երկրի յոթ նահանգներում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 զինյալ, վիրավորվել՝ 32-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խմբավորումը հայտարարել է, որ զոհերի թիվը նախնական է և կարող է աճել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումները թիրախավորել են խմբավորման դիրքերը Բաղդադի, Վասիթի, Նինվեի, Բասրայի, Քիրքուքի, Քարբալայի և Դիյալայի նահանգներում։

Հարվածների հետևանքով վնասներ են կրել մոտակայքում գտնվող շենքերը, տրանսպորտային միջոցները և ռազմական սարքավորումները։

Իրաքի «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» կազմված է մոտ 67՝ հիմնականում շիա զինված խմբավորումից, որոնցից գրեթե բոլորն աջակցվում են Իրանի կողմից։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ուժերը հարվածել են Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորումների թիրախներին՝ ի պատասխան ամերիկյան ուժերի և թագավորության էներգետիկ ենթակառուցվածքի դեմ հարձակումների։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ ամերիկյան ուժերի հետ համակարգմամբ «թիրախային հարվածներ» է հասցրել Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումներին, որոնք պատասխանատու էին թագավորության Արևելյան նահանգում նավթային օբյեկտների վրա անօդաչուներով հարվածների համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում