Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք լցանավ կալանելու մասին
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է երեք նավի կալանման մասին Հորմուզի նեղուցով չարտոնված անցման փորձ կատարելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
«Մի քանի ժամ առաջ երեք նավթատար լցանավ, որոնք ընթանում էին ոչ անվտանգ և անօրինական երթուղով՝ անտեսելով մեր նախազգուշացումները, խոցվել են և կանգնեցվել», - հայտնել է ԻՀՊԿ-ն։
ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածները, որոնք վերսկսվել էին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից չարտոնված երթուղով նավերի անցումը խոչընդոտելու պատճառով և շարունակվել շուրջ երկու շաբաթ, արդեն չորս օր է՝ դադարել են։ Սակայն ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան գիշերը հարված են հասցրել Իրաքում Իրանի կողմից աջակցվող խմբավորման թիրախներին՝ ի պատասխան թագավորության դեմ հարձակումների։