Աշխարհ

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Աֆրիկայում ավելի քան 400 միլիոն մարդ զրկված է խմելու ջրի հասանելիությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և ՄԱԿ-ի Աֆրիկայի տնտեսական հանձնաժողովի (ECA) գործադիր քարտուղար Քլավեր Գատետեն։

«Այսօր ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի հիմնական հասանելիությունից, իսկ ավելի քան 700 միլիոնը՝ անվտանգ սանիտարական պայմաններից», ասել է նա Ադիս Աբեբայում Աֆրիկյան Միության (ԱՄ) Գործադիր խորհրդի 49-րդ նստաշրջանի բացմանը։

Նրա խոսքով՝ ջրի պակասը և անապահով սանիտարական պայմանները բացասաբար են անդրադառնում հանրային առողջության, աշխատանքի արտադրողականության, սննդի անվտանգության և կյանքի որակի վրա։ Այս համատեքստում նա կոչ է արել աֆրիկյան երկրներին հրաժարվել ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության և քաղաքային զարգացման առանձին պլանավորումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում