ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերը «հստակ գիտեն, թե ինչ է կատարվում» Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) վրա, և կարիք չկար, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանրային կերպով հայտարարեր, որ իրեն այդ մասին ինչ-որ բան է հայտնելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Fox & Friends» հաղորդման ժամանակ։

Թրամփը նշել է, ԱՄՆ ռազմական ստորաբաժանումն ունի «աշխարհի լավագույն տեսախցիկները», որոնք ուղղված են իրանական միջուկային օբյեկտին։

«Ես հստակ գիտեմ, թե ինչ է կատարվում Պիկաքսում։ Դա մեծ խնդիր չէ։ Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային օբյեկտները, և մենք ստիպված կլինենք ոչնչացնել Պիկաքսը։ Եթե մենք գործարք չկնքենք, ուրեմն գործարք չենք կնքի։ Մենք այն շատ հեշտությամբ կվերացնենք», - ասել է Թրամփը։

New York Post-ը հաղորդում է, որ Նեթանյահուի թիմը պատրաստվում է հետախուզական տվյալներ ներկայացնել Թրամփին այն մասին, որ Իրանը, ենթադրաբար, ընդլայնում է իր գործունեությունը Քոլանգ լեռան օբյեկտում։

Թրամփը հայտարարել է, որ կարիք չկա, որ Իսրայելի վարչապետ Բենիամին աշխարհին հայտնի Քոլանգ լեռան հետ կապված Իրանի մտադրությունների մասին։

«Ես լսել եմ, որ Բիբին (խմբ.՝ Բենիամին Նեթանյահուն) հայտարարեց այդ մասին։ Ես ասացի. «Ինչո՞ւ պարզապես ինձ չես ասում դա։ Ի՞նչ պարտադիր է դա հայտարարել աշխարհին»», - ասել է Թրամփը։

Հուլիսի 28-ին ավելի ուշ Թրամփը կհանդիպի Նեթնայահուի հետ, որն ԱՄՆ է մեկնել՝ նաև մասնակցելու սենատոր Լինդսի Գրեմի հուղարկավորության արարողությանը։

Քոլանգ լեռը Նաթանզի միջուկային օբյեկտից 1,5 կմ հեռավորության վրա է։ CNN-ն օրերս գրել էր, որ ըստ Իսրայելի՝ Թեհրանն իր հարստացված ուրանի պաշարների մի մասը և ուրանի հարստացման ցենտրիֆուգները թաքցրել է Քոլանգ լեռան մեջ գտնվող ստորգետնյա օբյեկտում, ինչը դժվար հասանելի թիրախ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Իրանը հերքել է, որ լեռան տարածքում միջուկային օբյեկտ կա։

Իրան

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Հայերեն

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը