Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
1 րոպեի ընթերցում
Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 27-ին ժամը 16։38-ին ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր, առկա է տարածվելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
«Արմենպրես»-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։
Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։