Հայաստան

Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

1 րոպեի ընթերցում

Ուրցաձորում այրվել են անասնակեր և հնձած ցորենի արտ. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 27-ին ժամը 16։38-ին ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր, առկա է տարածվելու վտանգ։  

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։  

«Արմենպրես»-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։

Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում