ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքներին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով հուլիսի 15-24-ը 86 մարդ է զոհվել, ևս 409-ը՝ վիրավորվել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հուլիսի 15-24-ն Ուկրաինայի զինված ուժերի զինյալների ձեռքով վիրավորվել է 495 մարդ։ Նրանցից 86-ը զոհվել է, այդ թվում՝ վեց երեխա։ Վիրավորվել է 409 մարդ, այդ թվում՝ 12 երեխա», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ նշված ժամանակամիջոցում ուկրաինացի զինվորականները շարունակել են գրոհները Ռուսաստանի տարածաշրջանների վրա։ Մասնավորապես, հուլիսի 24-ին Կիրովի մարզում ձեռնարկություններից մեկի վրա հրթիռային հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ, ևս 26-ը՝ վիրավորվել։ Բելգորոդի մարզում հուլիսի 18-ին և 20-ին անօդաչու թռչող սարքերը հարձակվել են մարդատար ավտոբուսների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ երեխա և չորս կին, վիրավորվել՝ 27 մարդ, այդ թվում՝ 17-ամյա դեռահաս:

Միևույն ժամանակ, կողմերի միջև հարվածները շարունակվել են նաև նշված ժամանակահատվածին հաջորդող օրերին։ Հուլիսի 27-ի գիշերն ուկրաինական հարվածներից Դոնի Ռոստովում զոհվել է 5 մարդ։ Բելգորոդում 12 մարդ վիրավորվել է։

Իսկ ռուսական հարվածներից Ուկրաինայի Զապորոժիեի մարզում 1 մարդ է զոհվել։ Եվս 1 մարդ զոհվել է Նիկոլաևում։ Իզյումում 3 մարդ վիրավորվել է, Խարկովում՝ 2: Իսկ հուլիսի 24-ին Կիևի մարզի վրա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի՝ հիվանդանոցում մեկ տղամարդու մահանալուց հետո։

Ռուսաստան

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

Հայերեն Español Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը