Սպորտ

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

2 րոպեի ընթերցում

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝

  • մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն,
  • մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք՝ առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ,
  • մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։

Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ 

  • մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսի համարը,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը,
  • բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:

Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները:

Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։

«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում