Իրանը կդադարեցնի հարվածները, քանի դեռ ԱՄՆ-ն հարձակումներ չի գործում. Reuters

5 րոպեի ընթերցում

Իրանը կդադարեցնի տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ հարվածները, քանի դեռ նույնն անում է Միացյալ Նահանգները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։

Ավելի վաղ ԱՄՆ-ն գրեթե երկու շաբաթվա անընդմեջ ռազմական գործողություններից հետո դադարեցրել էր Իրանի դեմ ռմբակոծությունները, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան ասել էին, որ այլևս հարվածելու շատ թիրախներ չկան, ինչպես նաև մտահոգություն էին հայտնել ամերիկյան սպառազինությունների պաշարների սպառման կապակցությամբ։

Հանգստյան օրերին Իրանին նոր հարվածներ չեն հասցվել, Թեհրանն իր հերթին դադարեցրել է տարածաշրջանի երկրներին հարվածները։

Իրանցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, Reuters-ին հայտնել է, որ Թեհրանի դիրքորոշումը նույնն է՝ «հարձակում հարձակման դիմաց»։

«Եթե հարվածները դադարեն, Իրանն էլ կկասեցնի իր գործողությունները։ Այդ ուղերձը փոխանցվել է Միացյալ Նահանգներին», - նշել է նա։

Իրանցի բարձրաստիճան աղբյուրը Reuters-ին նաև ասել է, որ Թեհրանը մեծ հույսեր չունի, թե հարվածները դադարեցնելու Թրամփի որոշումը լուրջ փոփոխություն կմտցնի ԱՄՆ բանակցային դիրքորոշման մեջ։

«Հարձակումների դադարեցման վերաբերյալ ավելի շատ կասկածամտություն կա, քան լավատեսություն։ Գերիշխող տեսակետն այն է, որ դադարը մարտավարական է, այլ ոչ թե իրական։ Իրանը բավականաչափ դառը փորձ է կուտակել և սա դիտարկում է որպես ԱՄՆ-ի կողմից խաբեություն», - ասել է աղբյուրը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը «Fox News Sunday»-ին և այլ ամերիկյան լրատվամիջոցներին ասել է, որ Թրամփը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ի հարձակումները՝ դիվանագիտությանն ավելի շատ ժամանակ տալու համար։

NBC-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ Ուոլցն ասել է, որ ԱՄՆ զինված ուժերն «ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է», միևնույն ժամանակ հավելելով, որ երբ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ստանձնեց պաշտոնը Թրամփի վարչակազմի օրոք, նա «ժառանգեց սպառված իրավիճակ»։

Ըստ ամերիկացի պաշտոնյաներից մեկի, որի անունը չի նշվում, ԱՄՆ ռազմական պաշտոնյաները զգուշացրել են, որ վերջին երկու շաբաթվա ռմբակոծությունների ընթացքում նախապես ընտրված թիրախների շրջանակը մեծ մասամբ սպառվել է։

Պաշտոնյան հավելել է, որ մարտական ​լայնածավալ ​գործողությունների վերսկսումը մնում է տարբերակ, սակայն ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը Թրամփին զգուշացրել է, որ դա կարող է ռիսկային լինել՝ հաշվի առնելով զինամթերքի պաշարների վրա բացասական ազդեցությունը։

Քեյնի գրասենյակը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ ուժերը գիշերը հարվածներ էին հասցնում Իրանին՝ նշելով, որ դա պատասխանն է Հորմուզի նեղուցում նավագնացության վրա Թեհրանի գրոհների։ Իրանական ուժերը պատասխանում էին ԱՄՆ հարձակումներին՝ հարվածներ հասցնելով հարևան երկրներում ամերիկյան թիրախների։ Այս հարվածների պատճառով խախտվել է հունիսին կնքված փոխըմբռնման հուշագիրը, որով ժամանակավոր հրադադար էր հաստատվել։

Հարվածները դադարեցնելու Թրամփի որոշումից առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հուլիսի 24-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քեյնը և այլ բարձրաստիճան ռազմական և քաղաքական խորհրդականներ մտահոգություններ են հայտնել ռազմական գործողությունների կապակցությամբ։ Ըստ CNN-ի՝ հարվածների առնչությամբ իր վերապահումներն է հայտնել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը, խորհուրդ է տվել դադարեցնել ԱՄՆ ռմբակոծությունները, քանի որ այն «հասել է իր արդյունավետության սահմաններին»։

Իրան

Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

Հայերեն Русский

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը

Աստանայում կկայանա «Ապագայի խաղեր» միջազգային բազմամարզական միջոցառումը

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 300 000 մարդ է տարհանվել

Դամասկոսը և Մոսկվան շարունակում են քննարկել ռազմաբազաների ճակատագիրը. Սիրիայի նախագահ

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2030 թվականից սահմանել արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի

Բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը նախատեսվում է անցկացնել 7, ծրագրայինը՝ 5 տարին մեկ

Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներին