Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է առայժմ հետաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան ռազմական ճնշման կտրուկ ուժեղացման ծրագրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,The New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ որոշումն ընդունվել է հուլիսի 24-ին կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են նախագահի ավագ խորհրդականներն ու վարչակազմի առանցքային անդամները։

Թերթի տվյալներով՝ որոշման պատճառներից մեկը մտահոգությունն է, որ հնարավոր էսկալացիան կարող է սպառել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան այլ ՀՕՊ միջոցների հրթիռային պաշարները։ Բացի այդ, Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ հակամարտության ընդլայնումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի խորացմանը, Պարսից ծոցի կարևոր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմանը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ համաշխարհային տնտեսության վրա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի շրջապատում միայն քչերն են աջակցել ռազմական գործողությունների ընդլայնման գաղափարին։ Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ նոր հարվածները, հավանաբար, չեն ստիպի Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, այլ հակառակը՝ կնպաստեն երկրի ներսում համախմբմանը արտաքին սպառնալիքի պայմաններում։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում էր ռազմական գործողությունների 60-օրյա դադար, պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների մեկնարկ և Հորմուզի նեղուցի վերաբացում։ Սակայն ավելի ուշ կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի խախտման մեջ, ինչից հետո ԱՄՆ-ն վերսկսեց հարվածները Իրանի տարածքին։ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի պատասխան հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն երեք ամերիկացի զինծառայող։ Միևնույն ժամանակ, հուլիսի 25-ի գիշերը ԱՄՆ-ն առաջին անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում չի իրականացրել հարվածներ Իրանի դեմ՝ 13 գիշեր անընդմեջ շարունակված ռմբակոծություններից հետո։

 

 

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին