Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն

2 րոպեի ընթերցում

Վրաստանի իշխանությունները լիովին համագործակցում են ԵՄ-ի հետ և պահպանում են պատժամիջոցների ռեժիմը, ինչի արդյունքում մինչ օրս հանրապետությունում եվրոպական սահմանափակումների շրջանցման ոչ մի դեպք չի արձանագրվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Վրաստանը լիովին պահպանում է Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների ռեժիմը և այդ ռեժիմի համատեքստում ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանի տարածքը չօգտագործվի պատժամիջոցների շրջանցման համար: Այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնված է թափանցիկության և անկեղծության սկզբունքների վրա.... Վրաստանի պետական ​​ինստիտուտների արդյունավետ աշխատանքն է հաստատում նաև այն հանգամանքը, որ մինչ օրս Վրաստանի տարածքում չի արձանագրվել ԵՄ պատժամիջոցների շրջանցման ոչ մի փաստ», - ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի շրջանակներում սև ցուցակի մեջ է ներառել Վրաստանի Կուլևիի նավահանգստի նավթավերամշակման գործարանը՝ պնդելով, որ այն զբաղվում է ռուսական նավթի առևտրով և վերամշակմամբ, ինչով օգնում է շրջանցել հակառուսական պատժամիջոցները։

Վրաստան

ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար

Հայերեն Русский Türkçe

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան