Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի տնտեսությունը և դրա հիմնական ոլորտները կայուն են՝ չնայած վառելիքաէներգետիկ ոլորտն ապակայունացնելու փորձերին, և վառելիքի շուկայում առկա դժվարությունները ժամանակավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր խորհրդակցության հենց սկզբում ես կնշեմ, որ ներքին տնտեսության, տնտեսության ոլորտների, դրա հիմնական ոլորտների վիճակը կայուն է՝ չնայած վառելիքաէներգետիկ համալիրում և որոշ այլ ոլորտներում իրավիճակն ապակայունացնելու արտաքին փորձերին», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Միևնույն ժամանակ, ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ վառելիքի շուկայում մեր ունեցած դժվարություններն, անշուշտ, ժամանակավոր են և ի վիճակի չեն ազդել ընդհանուր տնտեսական դինամիկայի վրա», - հավելել է ՌԴ նախագահը։

Նա տեղեկացրել է, որ ըստ Տնտեսական զարգացման նախարարության՝ «Ռուսաստանի ՀՆԱ-ն մայիսին համեստ աճ է գրանցել, սակայն ամեն դեպքում աճել է և գտնվում է 0,3% դրական գոտում, իսկ ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում աճը կազմել է 0,2%։

«Այստեղ հիմնական գործոններից մեկն, իհարկե, ներքին պահանջարկն է՝ կառավարության, բիզնեսի և քաղաքացիների կողմից», - ասել է ՌԴ նախագահը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին