Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջայշանկարն X-ում գրել է, որ Լավրովի հետ հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հնդիկ նավաստիների անվտանգության առնչությամբ։

«Վերահաստատեցինք մեր խորը մտահոգությունը տարածաշրջանում հնդիկ նավաստիների անվտանգության վերաբերյալ։ Քննարկեցինք մեր գործընկերության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտուրը և ներդրումները, էներգետիկան և կապը, գիտությունը և տեխնոլոգիաները, ինչպես նաև շարժունակությունը։ Նաև մտքեր փոխանակեցինք Ուկրաինայի հակամարտության և Պարսից ծոցի իրավիճակի վերաբերյալ», - նշել է Ջայշանկարը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանը հուլիսի 19-ին երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող Golden Leo նավի վրա, որի տախտակամածին գտնվում էին հնդիկ և սիրիացի անձնակազմի անդամներ։ Հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի 4 քաղաքացի։

Այս առնչությամբ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ։

Ռուսաստան

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

Հայերեն

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը