Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը:

Կառավարության ամենօրյա ամփոփագրի համաձայն, որը հրապարակել է Ռոդրիգեսը, վիրավորվել է 16 740 մարդ, 17 265 մարդ մնացել է անօթևան: 190 շենք ամբողջությամբ ավերվել է, 856-ը՝ զգալիորեն վնասվել: Որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ, իսկ 39 567-ը բուժում է անցել բժշկական հաստատություններում: Օգնություն է տրամադրվել 128 324 ընտանիքի, 23 122 մարդ տեղավորվել է 107 ժամանակավոր ճամբարներում, տուժածներին բաժանվել է 10 964,97 տոննա սննդամթերք:

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ի երեկոյան՝ մոտ 40 վայրկյան ընդմիջմամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա՝ Յարակույի նահանգում։ Երկրաշարժերից հետո տեղի է ունեցել 1405 հետցնցում:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը