ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսումը խաթարում է միջնորդների ջանքերը և խաղաղ կարգավորման հեռանկարները, ուստի բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մանիլայում հայտարարել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները:

«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության, մասնավորապես, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք, որ այդ իրադարձությունները լրջորեն խաթարում են հիմնական միջնորդների ընթացիկ ջանքերը և նվազեցնում են երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղ կարգավորման հեռանկարները», - ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:

Այդ առնչությամբ, նշել են արտաքին գործերի նախարարները, բոլոր կողմերը պետք է «դրսևորեն առավելագույն զսպվածություն և խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել իրադրությունը»:

Բացի այդ, նրանք նաև մտահոգություն են հայտնել «ցանկացած խտրական կամ միակողմանի միջոցների առումով, որոնք կարող են խոչընդոտել նավերի անցմանը Հորմուզի նեղուցով կամ ցանկացած  այլ նեղուցով կամ դժվարացնել այն», ինչպես նաև նշել են հակամարտության երկարաժամկետ հետևանքներն ԱՍԵԱՆ-ի երկրների բնակչության համար: Այդ հետևանքները, ըստ հայտարարության, վերաբերում են «տարածաշրջանային առևտրին, էներգետիկային և պարենային անվտանգությանը, ներառյալ էներգետիկ շուկաներն ու մատակարարումների շղթաները, գյուղատնտեսական արտադրությունը և գյուղատնտեսական միջոցների, հատկապես, պարարտանյութերի մատակարարման շղթաների կայունությունը»։

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են  հանձնառությունն՝ արտակարգ օգնություն ցուցաբերելու ասոցիացիայի երկրների քաղաքացիներին, «հատկապես այսպիսի ժամանակներում»։

ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունենում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Դրա հետ կապված միջոցառումները, այդ թվում՝ գործընկեր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ, կշարունակվեն մինչև հուլիսի 24-ը։

ԱՍԵԱՆ-ն ստեղծվել է 1967 թվականին։ Կազմակերպության մեջ է մտնում 11 երկիր՝ Բրունեյը, Արևելյան Թիմորը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն