Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին
2 րոպեի ընթերցում

Քուվեյթի բանակը հատարարել է, որ հակաօդային պաշտպանությունը ուժերը չեզոքացնում են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները։
«Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ում Քուվեյթի բանակի գրառման մեջ։
تتصدى حالياً الدفاعات الجوية الكويتية لهجمات طائرات مسيّرة معادية، إثر العدوان الإيراني الاثم.
— KUWAIT ARMY - الجيش الكويتي (@KuwaitArmyGHQ) July 20, 2026
تنوه رئاسة الأركان العامة للجيش بأن أصوات الانفجارات، إن سُمعت، فهي نتيجة اعتراض منظومات الدفاع الجوي للهجمات المعادية.
ويرجى من الجميع التقيد بتعليمات الأمن والسلامة الصادرة عن… pic.twitter.com/xDoiin4fIt
Բանակից հորդորել են բնակիչներին հետևել համապատասխան մարմինների կողմից տրված հրահանգներին։
Ավելի վաղ Քուվեյթի ՊՆ խոսնակը հայտարարել էր, որ Քուվեյթի զինված ուժերը երկրի օդային տարածքում հայտնաբերել են հակառակորդի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք որսացել և ոչնչացվել են։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր վերջին գործողությունների շրջանակներում թիրախավորել է Քուվեյթի Ալի ալ Սալեմ ավիաբազայում գտնվող «ամերիկյան ռազմական օբյեկտները»։