Իրան

Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին

1 րոպեի ընթերցում

Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին

Իրանցի զինվորականներն արձագանքելով ամերիկյան կողմի հարվածներին՝ պատասխան հարձակմամբ նյութական լուրջ վնաս են հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարձակման մասին հայտնել է Քուվեյթի KUNA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ազգային նավթային ընկերությանը։

«Երկրի նավթային ոլորտի կարևորագույն օբյեկտներից մեկը հուլիսի 18-ի առավոտյան բազմիցս ենթարկվել է Իրանի հարձակումներին, որոնց արդյունքում մի քանի մարդ վիրավորվել է, իսկ կառույցին հասցվել է նյութական լուրջ վնաս»,- նշված է ընկերության հաղորդագրությունում։

Նշվում է, որ վիրավորներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, իսկ օբյեկտի աշխատակազմը տարհանվել է։ Տուժածների վնասվածքների աստիճանի և գործարանին հասցված վնասի չափի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Հուլիսի 18-ին Քուվեյթը հայտնել էր նաև էլեկտրակայանին և ջրի աղազերծման կայանին Իրանի հարվածելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում