Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության իշխանությունները հայտնել են, որ երկրում Էբոլա վիրուսով վարակվածների մահացության թիվը հասել է 864-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս երկրի Կառավարության հուլիսի 18-ի հայտարարությունը ներկայացրել է EFE լրատվական գործակալությունը։

Կառավարության տեղեկացմամբ՝ հաստատվել է վարակման 2181 դեպք, հիվանդանոցներ են տեղափոխվել 722 մարդ, ապաքինվել են 412-ը։ Մահացության մակարդակը 39.6 տոկոս է։

Համավարակը տարածվել է երկրի արևելյան 5 նահանգներում, որոնցից վարակվածների թվով առաջատար է Իտուրին։

Նշվում է, որ հիվանդության տարածումը զսպելու նպատակով արձագանքման խմբերն ընդլայնում են համաճարակաբանական հսկողության, վաղ ախտորոշման, հիվանդների խնամքի և նրանց շփումների հետագծելիությունը։

Հարևան Ուգանդայում, որտեղ նույնպես տարածվել էր համաճարակը, հուլիսի 16-ին հայտարարել էին վերջին հիվանդի ապաքինման մասին։ Այդ երկրում գրանցվել էր վարակման 20 հաստատված դեպք և երկու մարդու մահացություն։

Էբոլայի համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել էր մայիսի 15-ին՝ Կոնգոյի Իտուրի նահանգում, որը սահմանակից է Ուգանդային և Հարավային Սուդանին:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում