Իրան

Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և նրա պակիստանցի գործընկեր Իսհաք Դարը Շանհայում կայացած բանակցությունների ընթացքում կոչ են արել ԱՄՆ-ին ու Իրանին հրադադար հաստատել և վերսկսել երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ Վան Ին կոչ է արել բոլոր կողմերին կատարել իրենց պարտավորությունները և հետևել հրադադարի մասին փոխըմբռնման հուշագրին։

Xinhua-ի տեղեկացմամբ՝ Դարը Չինաստանում է գտնվում՝ մասնակցելու առաջիկա Արհեստական ​​բանականության համաշխարհային համաժողովին։ Նախատեսվում է նաև, որ նա Պակիստանի կառավարության անունից կստորագրի Արհեստական ​​բանականության համաշխարհային համագործակցության կազմակերպության (WAICO) ստեղծման մասին համաձայնագիր։

Միացյալ Նահանգները հուլիսի 17-ի առավոտյան ընդլայնել է Իրանի դեմ ավիահարվածները՝ թիրախավորելով կամուրջներ, օդանավակայան, երկաթուղային կայարան։ Երկրում զոհեր են գրանցվել։ Իր հերթին, Իրանը նոր հրթիռային հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքի մի քանի երկրի ուղղությամբ։

Հունիսին կնքված ժամանակավոր հրադադարը խափանվել է, և տարածաշրջանում արդեն վեց օր է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում