Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ալժիրի մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մանկատանը հուլիսի 16-ի վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել, ևս 19-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են պետական լրատվամիջոցները։

Հրդեհը բռնկվել է Ալժիր քաղաքի արևելյան արվարձաններում՝ Մոհամմադիա շրջանում գտնվող մանկատանը։

Քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ վիրավորներից 10-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել։ Փրկարարները մանկատնից անվտանգ վայր են տարհանել հաշմանդամություն ունեցող հինգ անձի։

Գերատեսչությունը հայտնել է, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Դեռևս չեն հրապարակվել զոհերի ինքնությունը, նրանց տարիքը, ինչպես նաև հրդեհի պատճառը։

Վերջին օրերին Ալժիրը հայտնվել է շոգ եղանակային ալիքի ազդեցության տակ։ Պետական APS գործակալությունը հուլիսի 15-ին, վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությանը, հայտնել էր, որ հուլիսի 8-ից ի վեր երկրի տարածքում մարվել է 913 հրդեհ։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում