«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնյաները մեղադրվում են խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ. վարույթը դատարանում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում Ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կատարել է խարդախություն և վստահված գույքի հափշտակություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննությամբ պարզվել է՝ հիշյալ պաշտոնատար անձը, 2023 և 2024 թվականների տարբեր ամիսների քաղաքացուն աշխատանքի ընդունելով, իր մոտ պահել է վերջինիս բանկային քարտը, այնուհետև ստացված աշխատավարձի մի մասը կանխիկ եղանակով տվել է նրան, իսկ մնացած մասը՝ հափշտակել:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, մեկ այլ քաղաքացու կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում կեղծ տեղեկություն է ներկայացրել վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որի արդյունքում նշված աշխատակցին փոխանցված աշխատավարձի մեծ մասը պահել է իրեն:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն մասնաճյուղի ավագ անտառապետի կողմից որպես սեզոնային բանվորներ ընդունած 7 քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 493.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ աշխատակցին՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով: Անտառտնտեսության ավագ անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից

ԿԳՄՍ նախարարը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին

Սկսում ենք TRIPP-ի շուրջ ռազմավարական համաձայնագիրը վավերացնելու գործընթացը. ԱԳ նախարար

Կառավարությունը սահմանեց ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողներին ներկայացվող պահանջները

Նոր անձնագրերն անցնում են որակի բազմաստիճան ստուգումներ և միջազգային սերտիֆիկացման գործընթաց. ՀՀ ՆԳ նախարար

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի

Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի

ՀՀ կառավարության նիստ

Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում