Իրան

Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին

Հորդանանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հուլիսի 16-ի վաղ առավոտյան որսացել են Թագավորությանն ուղղված իրանական ութ հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հորդանանյան Petra լրատվական գործակալությունը։

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ կատարվածի հետևանքով զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։

Զինված ուժերն ընդգծել են, որ իրենք շարունակում են վերահսկել Հորդանանի օդային տարածքն ամենաբարձր պատրաստվածությամբ՝ հայտարարելով ցանկացած սպառնալիքի պատասխանելու վճռականության մասին։  

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Իրանի բանակը հայտարարել էր, որ հարվածային անօդաչու թռչող սարքեր է արձակել Հորդանանի Ազրակ ավիաբազայում ԱՄՆ զինված ուժերի կապի համակարգերի, ֆիքսված ռադարային կայանի և վառելիքի պահեստների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում