Իրան

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

Իրանը ներկայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի և կենտրոնացած է պաշտպանության վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Այս պահին մենք բանակցությունների ծրագրեր չունենք, և մենք կենտրոնացած ենք պաշտպանության վրա»,- ասել է Բաղային։

Նա նաև ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը ներկայացնում է փոխադարձ պարտավորությունների մի ամբողջություն։ Նա հավելել է, որ մյուս կողմի կողմից խախտումների դեպքում Թեհրանը նույնպես կհրաժարվի իր պարտավորությունները կատարելուց և ապագայում կհետևի նույն սկզբունքին։

Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն զգալիորեն սրվել է։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հուլիսի 15-ի գիշերը հերթական հարվածներն են հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին: Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը։ Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում