Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները

2 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարի (13-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: Դրանք մշտադիտարկելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են համալիրի տարածք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարի էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, մշակվել և ներկայացվել էր լիազոր մարմնին կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի քննարկմանը: Հեղինակը որմնանկարների վերականգնող մասնագետ Աշխեն Պապոյանն է:

Ամրակայման և վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ն: Ինչպես որմնանկարները, այնպես էլ Կեչառիս վանական համալիրի հնագիտական ուսումնասիրության, ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են բարերարների՝ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների կողմից:

Սբ Գրիգոր եկեղեցու որմնանկարները, համաձայն նախագծի, ամրակայվել և մաքրվել են, ինչի ընթացքում ի հայտ են եկել որմնանկարի սյուժեի մանրամասներ, որոնք մինչ վերականգնումը թաքնված էին մրի և աղտոտված շերտի տակ:

Բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, ձախից՝ Աստվածամայրը, աջից՝ Հովհաննես Մկրտիչը, վերևում՝ կամարին պատկերված են ձախից և աջից 6-ական առաքյալներ, իսկ կամարի տակ նույնքան (12) հրեշտակները, որոնց թևերը միավորվում են Քրիստոսի լուսապսակի վերևում և դառնում ձեռք, ինչը բացահայտվել է որմնանկարի մաքրման արդյունքում: Որմնանկարի վրա, ինչպես նաև վերևում, ներքևում և կողքերից, բազմաթիվ միջնադարյան արձանագրություններ կան:

Որմնանկարի ամրակայման և մաքրման աշխատանքները նախարարության մասնագետները կողմից գնահատվել են լավ: Նախատեսված է աշխատանքներն ավարտվել ընթացիկ տարվա հուլիսի վերջին:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին