Եվրոպա

ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները

ԵՄ-ն ուկրաինացի ապաստան հայցողների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողությունը երկարաձգել է ևս մեկ տարով՝ մինչև 2028 թ. մարտի 4-ը։ Սակայն այժմ այդ կարգավիճակի տրամադրման կանոնները կդառնան ավելի խիստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարություն է տարածվել Եվրոպական խորհրդի կայքում։

ԵՄ երկրները համաձայնել են, որ հետագայում ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի բացառապես Ուկրաինայի այն քաղաքացիներին, որոնք կատարում են իրենց զինվորական պարտականությունները պետության հանդեպ։

«Ճանաչելով ինչպես տեղահանված անձանց պաշտպանության իրավունքը, այնպես էլ Ուկրաինայի պաշտպանության իրավունքը, Ռուսաստանի անօրինական պատերազմից, ԵՄ երկրները համաձայնել են, որ ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի միայն նրանց, ովքեր կատարում են իրենց զինվորական ծառայության պարտավորություններն Ուկրաինայում», - նշվում է փաստաթղթում:

Նոր կանոնները կվերաբերվեն միայն ժամանակավոր պաշտպանության համար նոր դիմորդներին և չեն կիրառվի նրանց նկատմամբ, ովքեր արդեն օգտվում են ԵՄ տարածքում ժամանակավոր պաշտպանությունից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում