Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ծանր հարվածներ հասցնել Իրանին, և ամերիկյան ուժերի համար թիրախներ կդառնան Իրանի էներգետիկ օբյեկտները, էլեկտրակայաններն ու կամուրջները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Նա նշել է, որ էներգետիկ օբյեկտներին հարվածները կթողնի վերջում, բայց, «ի վերջո, հարվածներ կհասցվեն նաև էներգետիկ թիրախներին։
«Մենք նրանց շատ ուժեղ կհարվածենք այս գիշեր, շատ ուժեղ կհարվածենք վաղը գիշերը և շատ ուժեղ կհարվածենք դրան հաջորդող գիշերը, իսկ հաջորդ շաբաթ նրանց համար ամեն ինչ ավելի վատ կլինի, որովհետև հաջորդ շաբաթ կհասնի էլեկտրակայանների և կամուրջների հերթը», - ասել է Թրամփը հուլիսի 14-ին տեղի ունեցած հարցազրույցում։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե նրանք «չնստեն սեղանի շուրջ և չբանակցեն»։
Հարցին՝ արդյոք իրանցիներն, իր կարծիքով, լուրջ են վերաբերվում համաձայնության կնքմանը, Թրամփը պատասխանել է, որ «նրանք այլընտրանք չունեն»։
Վերջին չորս օրերին ԱՄՆ-ն և Իրանն ինտենսիվ հարվածներ են փոխանակում։