Իրան

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

1 րոպեի ընթերցում

Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Գործակալությունը նշել է, որ տարածաշրջանում «անկանխատեսելի ռազմական զարգացումները, զուգորդված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական ​​ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր օգտագործման հետ», ստեղծել են «բարձր ռիսկ» թռիչքների համար։

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության վերջին նախազգուշացումն ուժի մեջ է մինչև հուլիսի 29-ը։ Գործակալությանը հավելել է, որ ուշադիր կհետևի իրավիճակին։

Գիշերն ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել՝ արդեն երրորդ օրը շարունակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում