Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։

«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները պետք է վերակարգավորվեն այնպես, որ դրանք ավելի լավ համապատասխանեն պատերազմի արդյունքում բացահայտված ռազմավարական իրողություններին», - ասել է նա։

Օմանի ԱԳ նախարարը նշել է, որ ներկայում բարդ քննարկումներ են ընթանում Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը երաշխավորող երկարաժամկետ պայմանավորվածություն մշակելու համար:

Նրա խոսքով՝ Մասկատը պատասխանատվություն է կրում՝ համագործակցելու Իրանի և միջազգային հանրության հետ այս նպատակին հասնելու համար։

«Պարսից ծոցի անվտանգությանը սպառնացող ամենալուրջ սպառնալիքները ներսից չեն գալիս, այլ արտաքին որոշումներից և գործողություններից, մասնավորապես՝ Թել Ավիվից», - ասել է նա:

«Ներկայիս պատերազմն աղետ էր, զուրկ էր ՄԱԿ-ի մանդատից և չիրականացրեց իր նպատակներից որևէ մեկը», - շեշտել է նախարարը։

Հայերեն Русский