Հայաստան

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

112 օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 13-ին, ժամը 15։40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 6 քաղաքացի, իսկ մեկ երեխա՝ 7 ամսական, մահացել է։

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են համապատասխան աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում