Իրանը կապի մեջ է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրադրության հետագա սրացումը կանխելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Միջնորդների խնդիրն է կանխել լարվածության սրացումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ։ Այդ շփումները շարունակվում են», - ասել է Բաղային։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Թեհրանը «կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները՝ իր ազգային շահերի և ազգային անվտանգության ապահովման համար»։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը վերածվի սպառնալիքների աղբյուրի։

«Մենք թույլ չենք տա, որ Հորմուզի նեղուցը դառնա Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող վայր», - ասել է Բաղային։ Նա հավելել է, որ «առևտրային նավերի ռազմական ուղեկցության մասին ԱՄՆ հայտարարությունը հաստատում է Վաշինգտոնի համառ ձգտումը՝ պահպանելու անկայունությունը տարածաշրջանում»:

Հայերեն Русский

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ

ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 13/07/26

Ասիական ինդեքսներ - 13/07/26

Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին

Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար

Բուլղարիան աջակցում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթին. BTA

ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է զգուշանալ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից