Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 10-ին, ժամը 14:43-ին ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում քաղաքացին գետում ջրահեղձ է եղել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Խաչաղբյուր գետում՝ դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, քաղաքացիների կողմից հայտնաբերվել է գետն ընկած քաղաքացու դին․ փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ջրահեղձ եղած քաղաքացին ՀՀ զինված ուժերի 19-ամյա պայմանագրային զինծառայող է։
Կարդացեք հոդվածը` Русский