Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ անթույլատրելի են հարձակումները ցանկացած ատոմային էլեկտրակայանի դեմ՝ անկախ դրանց գտնվելու վայրից։

«Ուղերձը, որը ցանկանում եմ հղել և որը շատ հստակ ու կարևոր է, այն է, ինչ քննարկվում է ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում․ որևէ հարձակում որևէ ատոմային էլեկտրակայանի դեմ հնարավոր և ընդունելի չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ ռուսական «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևի հետ բանակցություններից հետո։

Նա ընդգծել է, որ իր համար որևէ տարբերություն չկա, թե որտեղի ատոմակայանի մասին է խոսքը՝ Զապորոժիեի, Բուշեհրի կամ Կուրսկի։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ գործակալությունն այս պահին չի արձանագրում և չի հաստատում Իրանի Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի վրա հարձակումների փաստը։

«Մենք, ինչպես և «Ռոսատոմ»-ը, հետևում ենք Բուշեհրում զարգացող իրավիճակին և բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն, քանի որ ցանկացած ատոմային օբյեկտի ֆիզիկական անձեռնմխելիությունը միջուկային անվտանգության բացարձակ առաջնահերթություն է»,- ասել է նա՝ բացարձակ անթույլատրելի համարելով ատոմային օբյեկտների ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։

Պատասխանելով Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ ատոմակայանի աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար։

«Որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար՝ ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ատոմային օբյեկտներում, ատոմակայաններում աշխատող մարդիկ, նրանց ընտանիքները, մարդիկ իրենց բնակության և աշխատանքի վայրերում հնարավորինս լավ պաշտպանված լինեն»,- ասել է նա։

Գրոսին նաև նշել է, որ ԱԷՄԳ-ն «լոկ չի հետևում իրավիճակին»։ «Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել այն դժվարությունները, որոնց միջով անցնում են մարդիկ։ Մենք փորձում ենք հասնել խաղաղության»,- ասել է նա։

Հայերեն

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում