Իրան

Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

1 րոպեի ընթերցում

Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

Կատարի բանակցողները գտնվում են Իրանում, որտեղ հանդիպումներ են անցկացնում իրանցի պաշտոնյաների հետ՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի տվյալներով՝ խորհրդակցություններն անցկացվում են Միացյալ Նահանգների հետ համակարգմամբ։ Դրանց հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել ավելի լայն երկխոսության շարունակման համար, ինչպես նաև քննարկել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի վերաբերյալ հուշագրի իրագործումը։

Բացի այդ, գործակալության զրուցակիցը հավելել է, որ կողմերը մտադիր են կարգավորել վերջին սրման պատճառ դարձած խնդիրները, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման շուրջ առկա տարաձայնությունները։

Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել է հուլիսի 7-ի գիշերը Հորմուզի նեղուցով անցնել փորձող առևտրային տանկերների վրա իրականացված հարձակումներից հետո։ Դրանից հետո ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչին ի պատասխան Թեհրանը հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում