ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվող տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկի՝ WSIS Forum 2026-ի շրջանակում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մասնակցել է տարբեր երկրների կարգավորող մարմինների ղեկավարների մասնակցությամբ կայացած կլոր սեղանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԿԾՀ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղություններին, թվային ենթակառուցվածքների ընդլայնման առաջնահերթություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին և մարտահրավերներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության կիրառման ազդեցությանը և արագ փոփոխվող տեխնոլոգիական միջավայրին համապատասխան՝ կարգավորման նոր մոտեցումների ձևավորման անհրաժեշտությանը։

ՀԾԿՀ-ի մասնակցությունը նման միջազգային միջոցառումներին ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի ներգրավվածությունը թվային օրակարգի ձևավորման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։

Ֆորումի շրջանակում Մեսրոպ Մեսրոպյանը հանդես է եկել նաև «Leaders TalkX» բարձր մակարդակի պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանի էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացված բարեփոխումները, գրանցված արդյունքներն ու զարգացման առաջիկա ուղղությունները։

WSIS Forum 2026-ը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից մեկն է, որն անցկացվում է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից՝ ՄԱԿ-ի հովանու ներքո։ Ֆորումը համախմբում է պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու թվային զարգացման, նորարարության և կայուն զարգացման նպատակների իրականացմանն առնչվող առանցքային հարցերը։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն