Հայաստան

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

2 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ում քննարկվել են հանրային ենթակառուցվածքների տարածական տվյալների ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ինչպես նաև շահագրգիռ այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կառույցի կողմից կարգավորվող ընկերությունների հանրային ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, ջրամատակարարման, էլեկտրաէներգետիկական, էլեկտրոնային հաղորդակցության և այլ ցանցերի վերաբերյալ տարածական տվյալների հավաքագրման, համակարգման, ազգային գեոպորտալին ինտեգրման և դրանց արդյունավետ կառավարմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել պետական մարմինների միջև տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ապահովմանը և ենթակառուցվածքների վերաբերյալ արդիական և ամբողջական տվյալների հասանելիության կարևորությանը։ Նշվել է, որ տարածական տվյալների միասնական կառավարման համակարգը հնարավորություն կտա բարձրացնել ենթակառուցվածքների պլանավորման և շահագործման արդյունավետությունը, ինչը կնպաստի ավելի որակյալ հանրային ծառայությունների մատուցմանը։

Քննարկման մասնակիցները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ հանրային ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալների կառավարման արդիականացման, թվայնացման և պետական տեղեկատվական համակարգերի փոխկապակցվածության ապահովման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում