Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի զինված ուժերը հուլիսի 9-ին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իրանի հարավային առափնյա և արևելյան նահանգներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաղորդել են Իրանի հարավում մի շարք պայթյունների մասին, այդ թվում՝ Բուշեհրում, որտեղ գտնվում է երկրի ատոմային էլեկտրակայաններից մեկը, ինչպես նաև Քոնարաքում, Չողադաքում և Բանդար Աբբասում։

Ամերիկացի անանուն պաշտոնյան հայտնել է, որ վերջին ժամերին Իրանի դեմ ամերիկյան նոր հարվածներ չեն հասցվել։

Այս շաբաթվա սկզբին Կատարի և Սաուդյան Արաբիայի նավերին հասցված հարձակումները խախտել էին հրադադարը, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաշտությունն «ավարտված է»։

ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղին գտնելու հանձնառությանը, իսկ «տեխնիկական բանակցությունները շարունակվում են»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի հարվածներն ու նավարկությունը Հորմուզի նեղուցով ուղղորդելու նպատակով իրականացված միջամտությունը խոչընդոտում են նեղուցի վերաբացման գործընթացին։ Պահապանների կորպուսի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի վերահսկողության ներքո նեղուցով անցնող նավերի թիվը վերականգնվել է մինչև պատերազմից առաջ եղած մակարդակի շուրջ 50%-ով։ Նշվում է, որ թույլտվություն է տրվում միայն այն նավերին, որոնք օգտագործում են Թեհրանի կողմից սահմանված երթուղիները։ Կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա միջամտություն կհանդիպի «ջախջախիչ պատասխանի»։

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հարվածների նպատակն էր ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը՝ մեղադրելով իրանական ուժերին այդ շրջանում երեք նավթատարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Սևանա լճի էկոհամակարգի պահպանման 2027 թվականի տարեկան ծրագրով նախատեսվել է 19 միջոցառում

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի մասով, ուղարկվել է դատարան

ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը

Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը

Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան

Կրկնակի դիպլոմ՝ ՀԱԱՀ-ի և Գայզենհայմի համալսարանի մագիստրոսական կրթություն ստացողների համար

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

Իսրայելը հետախուզական տվյալներ է փոխանցել Թրամփին Իրանի կողմից նախապատրաստվող մահափորձի վերաբերյալ. Wall Street Journal