Իրան

Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

1 րոպեի ընթերցում

Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

Իրանը հուլիսի 9-ին 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) համապատասխան հայտարարությունը ներկայացրել են Իրանի պետական ​​լրատվամիջոցները։

Հորդանանի պետական ​​լրատվական գործակալությունը նույն օրն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչնչացրել է Իրանի արձակած 8 հրթիռներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

ԻՀՊԿ-ն զգուշացրել է նաև, որ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները օրինական թիրախ կդառնան, եթե ամերիկացիների հարձակումը Իրանի վրա կրկնվի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում