Թուրքիա

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հուլիսի 9-ին Թուրքիայի և Օմանի գործընկերներ Հաքան Ֆիդանի ու Բադր ալ-Բուսաիդիի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Իրանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ Թուրքիան և Օմանն ընդգծել են դիվանագիտության, հաղորդակցության և համատեղ ջանքերի կարևորությունը՝ տարածաշրջանային խնդիրները լուծելու և Իրանի ու ԱՄՆ միջև լարվածությունը կանխելու համար։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ անհանգստություն առաջացնող այլ հարցեր։

Նախորդ երկու գիշերների ընթացքում Միացյալ Նահանգները դարձյալ հարվածներ է հասցրել Իրանին։ Ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը գրոհներ են ձեռնարկել Քաթարի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի թիրախների վրա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում