Աշխարհ

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են հաջորդ տարի Ուկրաինային տրամադրել առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական տեխնիկա, օգնություն, ինչպես նաև վարժանքների աջակցություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Դաշինքի առաջնորդների գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային՝ միաժամանակ շարունակելով խաղաղության հասնելու իր ջանքերը։

«ՆԱՏՕ-ն կշարունակի խաղաղության հասնելու իր ջանքերը։ Քանի որ Ուկրաինան նախաձեռնողականություն է ցուցաբերում մարտադաշտում, մեր աջակցությունը նույնպես պետք է շարունակվի», - ընդգծել է  գլխավոր քարտուղարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում