Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4320-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4320-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել է 4320-ի, իսկ վիրավորներինը՝ 12 203-ի», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակում են թիրախավորել երկրի հարավում գտնվող Նաբաթիե շրջանը։

Տեղեկություններ են հաղորդվում նաև, որ Բեյրութի հարավային արվարձանների վրայով իսրայելական անօդաչու թռչող սարքեր են թռչում։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն հունիսի 26-ին Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել «Հեզբոլլահ» շարժման և հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ:

Աշխարհ

Իսրայելի և Լիբանանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում

Հայերեն Русский

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր

Այս պահի դրությամբ Հայաստանը պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու մասին

Բուլղարիայի ԱԺ նախագահը հայտարարել է, որ երկիրը երբեք չպետք է կասկածի իր եվրոպական ուղղվածության հարցում. BTA

Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ. Քաղաքաշինության կոմիտե

Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա

Հրազդանի կիրճին պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու հարցը կքննարկվի ավագանու նիստում

Հայաստանի ռազմավարական նպատակը ժողովրդի համար այլընտրանքներ ստեղծելն է․ Փաշինյանը՝ ԵՄ անդամակցության մասին

Երևանում COP17-ի անցկացման մասին համաձայնագիրը վավերացվեց խորհրդարանում