Թուրքիա

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե

1 րոպեի ընթերցում

None
None

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի լիագումար նիստի բացումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է APT News-ը։

«Մենք երեկ քննարկեցինք Իրանի հարցը: Նրա միջուկային հնարավորությունների ոչնչացումը, որն իրականացնում է ԱՄՆ-ն,  կարևոր է Իսրայելի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար», - ասել է Ռյուտեն:

Նա նաև պնդել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։ ԱՄՆ-ն նաև չեղարկել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցների մեղմացումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում