Ռյուտեն Պուտինին կոչ է արել «չխաղալ» ՆԱՏՕ-ի հետ
1 րոպեի ընթերցում

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել «չխաղալ» դաշինքի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ռյուտեն զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր տարածքը։
«Իմ ուղերձն այն է, որ այս դաշինքը, որը կազմված է Եվրոպայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում ապրող մեկ միլիարդ մարդկանցից, կպաշտպանի մեր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը։ ՆԱՏՕ-ին հաղթել հնարավոր չէ։ Մենք պաշտպանական դաշինք ենք. մենք երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվի։ Մենք կպաշտպանենք մեր կենսակերպը, մեր ժողովրդավարությունները, մեր տարածքը։ Այնպես որ, մի՛ կատակեք մեզ հետ, մի՛ խաղացեք մեզ հետ», - ասել է Ռյուտեն։
Նա նաև նշել է, որ ակնկալում է, որ գագաթնաժողովի ավարտից հետո ընդունված հռչակագրում Ռուսաստանը կնշվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։