ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիրախավորման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։

Պաշտոնյան նախազգուշացրել է, որ Իրանի հարվածները նեղուցով անցնող նավերին «միանգամայն անընդունելի են» և հետևանքներ կունենան։

Այս հայտարարության ֆոնին նավթի գինը 5%-ով բարձրացել է։

Հունիսին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչև օգոստոսի 21-ն արտոնություն էր տվել Իրանին նավթ վաճառել. սա մաս էր կազմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության։ Հուլիսի 7-ին ԱՄՆ-ն նավթային պատժամիջոցների մեղմացման ժամկետը կրճատել է մինչև հուլիսի 17-ը։

Օրերս Հորմուզի նեղուցում 3 նավ է թիրախավորվել, որին ի պատասխան ամերիկյան ուժերը հուլիսի 8-ի գիշերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող շուրջ 80 թիրախի։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել՝ թիրախավորելով տարածաշրջանում ամերիկյան 85 ռազմական օբյեկտ։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել

Հայերեն فارسی Русский

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերը

Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը

Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին

Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Քոքսն արժանացել է STARMUS-ի գիտության հանրահռչակման Սթիվեն Հոքինգի մեդալին

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական միություն. Մարթա Կոս

Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին և Եմենի Ադեն քաղաքին

2027թ. հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է. փոփոխություններ և նոր հնարավորություններ

Թրամփը հայտարարել է, որ շուտով զրուցելու է Պուտինի հետ