Իսրայելի և Լիբանանի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Հռոմում

2 րոպեի ընթերցում

Իսրայելի և Լիբանանի բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ Հռոմում, հուլիսի 7-ին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Arab News պարբերականը։

«Երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները հասան պատմական շրջանակային համաձայնագրի։ Այդ բանակցությունները, ինչպես սպասվում է, կշարունակվեն հաջորդ շաբաթ Հռոմում՝ Իտալիայում», - ասել է Սաարը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման ժամանակ:

Նա հավելել է, որ Իսրայելը ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, իսկ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա։

Սաարը նաև շեշտել է, որ Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի։

Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն հունիսի 26-ին Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել «Հեզբոլլահ» շարժման և հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ: Փաստաթղթի համաձայն՝ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի, այսպես կոչված, «անվտանգության գոտում», մինչև «Հեզբոլլահ»-ը չզինաթափվի: Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ և զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին: Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար: Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից:

Իսրայելը շեշտել է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի և իր գործողությունները «Հեզբոլլահ»-ի սպառնալիքի հետևանք են: Կողմերը հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը և բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել:

Հայերեն English Русский

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին