Թուրքիայի պաշտպանության նախարարը կարևորել է ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվում է Անկարայում, նշել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական ներդրումների վերաբերյալ պարտավորությունը դաշինքի զսպման կարողությունների ամրապնդմանն ուղղված քաղաքական կամքի հստակ արտահայտություն է։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
«ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական ոլորտում ներդրումները համախառն ներքին արդյունքի 5 տոկոսի մակարդակին հասցնելու պարտավորությունը կարևոր նշանակություն ունի։ Այն դաշինքի զսպման կարողությունների ամրապնդման և պաշտպանական արտադրության ընդլայնման քաղաքական կամքի կոնկրետ արտահայտությունն է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Կարդացեք հոդվածը` Русский