Թուրքիա

Թրամփը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնում հանուն Էրդողանի

1 րոպեի ընթերցում

Թրամփը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնում հանուն Էրդողանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Մեկնելուց առաջ նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Անկարա է մեկնում հանուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fox News-ը։

«Ես գնում եմ հանուն Էրդողանի» - ասել է Թրամփը՝ Թուրքիայի նախագահին անվանելով «ընկեր» և «հարգված ղեկավար»։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ երկու երկրները կարող են խորացնել պաշտպանական գործակցությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն Անկարայում կանցկացվի հուլիսի 7-8-ը։ Թրամփը հանդիպումներ կունենա համաշխարհային ղեկավարների հետ։ Գագաթնաժողովի օրակարգի գլխավոր թեմաները կլինեն անվտանգության հարցերը և տարածաշրջանային հակամարտությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում