Հայաստանում առաջիկա օրերին 35 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում, է, որ առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում 35 աստիճանից բարձր ջերմաստիճան չի կանխատեսվում։

«Վերջին 4 օրերին մեր երկիրը գտնվում է սևծովյան բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ են, իսկ առանձին հատվածներում դրանք բավականին հորդառատ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութի միջոցով հայտնել է Սուրենյանը։

Նա նշել է, որ մինչև հուլիսի 8-ը ներառյալ այդ ցիկլոնը կշարունակի պտտվել  տարածաշրջանի վրա, ինչի արդյունքում կրկին, հատկապես գիշերը և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին գոտիներում դրանք նորից կլինեն հորդառատ և ցավոք, նորից հնարավոր է կարկուտ։

«Հուլիսի 9–ից այդ ցիկլոնը կկորցնի իր ուժը և հուլիսի 9–12-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին կարճատև անձրևներ հնարավոր են միայն Հայաստանի հյուսիսային մարզերում, հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Մյուս շրջաններում տեղումները կդադարեն»,-նշել է Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ հուլիսի 6-ի ցերեկային ժամերին, նույնիսկ Հայաստանի ամենատաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներ, Արարատյան դաշտ, Երևան, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին չի գերազանցի +29-31 աստիճանը, բայց հուլիսի 9– 11-ն ընկած ժամանակահատվածում այդ հյուսիս-արևմտյան հոսանքները կփոխարինվեն հարավ-արևմտյան արևադարձային տաք օդային հոսանքներով, ինչի արդյունքում հուլիսի 9–11-ին աստիճանաբար Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, և արդեն հուլիսի 10-ին և 11-ին Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +35 աստիճանի։

Հայերեն Русский

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները