Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։

Վերջինիս խոսքով՝ Թրամփը երկու առաջնորդների հետ երկկողմ հանդիպումներ կունենա, ինչին կհաջորդի Վաշինգտոն մեկնելուց առաջ մամուլի ասուլիսը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թրամփի և Զելենսկու միջև հանդիպման նպատակն է «խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերջ դնել պատերազմին»։

«Նախագահը (խմբ․՝ Թրամփը) զգում է այս ամենին վերջ տալու անհրաժեշտությունը», - նշել է պաշտոնյան։

Նա հայտնել է, որ Անկարայում Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը կշարունակի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ԱՄՆ պաշտոնյաները որևէ մանրամասն չեն հաղորդել Թրամփի և ալ-Շարաայի հանդիպման նպատակի մասին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունեն Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 7-8-ը։

Հայերեն Español Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար