Քաղաքականություն

Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ» միջազգային համաժողովի շրջանակներում Եկատերինբուրգում  կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

Միշուստինը հանդիպումներ կունենա նաև Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինի և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևի հետ։ 

Հուլիսի 6-9-ը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կանցկացվի «Իննոպրոմ» արդյունաբերական համաժողովը։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում